Մուսա լեռ-ում ընտանեկան միջավայր է.Արտաշ Ասատրյան
LIFEԳաղտնիք չէ, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները երգարվեստից դուրս ունեն իրենց անհատական գործը:Վերջերս Արտաշ Ասատրյանը համալրել է այդ երգիչների շարքը:
Ինչպես տեղեկացանք երգչից Մուսա լեռ ռեստորանը հիմնականում այն մարդկանց համար է, ովքեր նախընտրում են իրենց ընտանեկան հանգիստն ու խնջույքներն անցկացնել բնության գրկում:
«Ցանկացել եմ որ այն սիրելի վայր դառնա հայ ընտանիքների համար: Մեր օրերում բոլորս օտար ափերում բարեկամ, հարազատ ունենք, երբ նրանք Հայաստան են գալիս սիրում ենք համով հաց տանք, հյուրասիրենք, մեր չքնաղ բնությունը ցույց տանք, լավ երաժշտություն մատուցենք:
Այդ նպատակով էլ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո նախաձեռնեցինք Մուսա լեռ ռեստորանի ամառային հատվածի վերաբացումը , որը իրականություն դարձավ տեր հայրի օրհնությամբ: Հատուկ մոտեցում ու գնային ճկունության համակարգով ենք աշխատում, որպեսզի սոցիալական բոլոր խավերի մարդիկ կարողանան հյուրընկալվել, օգտվել: Էկո տուրիզմի, զբոսաշրջությամբ հետաքրքրվողներին հատուկ փաթեթ ենք առաջարկում, որպեսզի ցույց տանք մեր ազգային խոհանոցի առանձնահատկությունները»:
Երևան-էջմիածին խճուղու մի հատվածում գտնվող ռեստորանում էլ Արտաշ Ասատրյանը նկարահանել է իր «Սիրուն ջան» նոր տեսահոլովակը:










Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



