Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհուրդը անդրանիկ նիստ է գումարել

SOCIETY

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախագահությամբ հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը, որին ներկա էին խորհրդին անդամակցող ոլորտի թվով 19 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնո ւթյան հետ կապերի բաժնից:

Բացելով նիստը՝ նախարար Կարապետյանը, մինչ հիմնական օրակարգային հարցերին անցնելը,  հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ խորհրդում ընդգրկվելու հայտեր ներկայացնելու համար՝ ընդգծելով  քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը պետական կառավարման համակարգի աշխատանքներում:

«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ ներդրում ունի, և ես լիահույս եմ, որ այս նորաստեղծ խորհուրդը, որում ընդգրկված են  ոլորտում մեծ հեղինակություն և փորձ ունեցող կազմակերպություններ, ակտիվ գործունեություն կծավալի և առանցքային դերակատարում կունենա նախարարության կողմից ոլորտում տարվող քաղաքականության առավել արդյունավետ իրականացման գործում՝ յուրահատուկ երկխոսության հարթակ դառնալով հանրության և նախարարության միջև», - նշել է Սերգո Կարապետյանը:

Այնուհետև խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:

ՀՀ ԳՆ աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը հանդես է եկել զեկուցմամբ «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի վերջին տարիների միտումները և գյուղատնտեսության զարգացման ռազմավարության հիմնական դրույթները» հարցի շուրջ: Անդրադառնալով վերջին 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին՝ Հրաչյա Ծպնեցյանը նշել է, որ այս ընթացքում  գյուղատնտեսությունում էական դրական տեղաշարժեր են արձանագրվել,  2011-2015 թթ. ոլորտը ձևավորվել է երկրի ՀՆԱ-ի 18.6%-ը, իսկ ագրովերամշակող ոլորտի հետ միասին` գրեթե 25.0%-ը: 2015 թվա­կանին գյո ւղատնտեսության համախառն արտա­դրանքի արժեքը կազ­մել է 1002.2 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 11.7%-ով: 2012, 2013 և 2014 թթ. գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճը կազմել էր համա­պատաս­խանաբար` 9.5, 7.1 և 7.2%: Գյուղատնտեսության տնտեսական աճի հետ մեկտեղ կարևորագույն ձեռքբերում­ներից է ոլորտի հիմնական ռեսուրսի` գյուղատնտեսական հողերի օգտագործման մակար­դակի բարձրացումը:

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գյուղատնտեսական մշակա­բույսերի ցան­քա­­տարածությունները 2010-2015 թվականների ընթացքում ավելացել են 68.2 հազ. հեկտարով, միայն 2015 թվականին` 19.0 հազ. հեկտարով և կազմել են 351.8 հազ. հեկտար: Վարելահողերի նպատակային օգ­տա­գործման մակարդակը 2015 թվականին կազմել է 78.8%, 2014 թվականի 74.4%-ի և 2010 թվականի 63.2%-ի դիմաց: Զեկուցողը մանրամասնորեն ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերում արձանագրված զարգացման միտումները, ներկայացրել պետական աջակցության ծրագրերի արդյո ւնքային ցուցանիշները:

Այնուհետև ներկաների ուշադրությանն են ներկայացվել  ՀՀ գյուղատնտեսության 2016-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարության նախագծի հիմնադրույթները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ագրարային ոլորտում տնտեսավարման արդյունավետ ձևերի, մասնավորապես կոոպերացիայի զարգացմանն ու գյուղացիական տնտեսությունների խոշորացման խթանմանը, պարենային ապահովության (անվտանգության) մակարդակի բարձրացմանն ու հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովմանը: Բացի այդ, կարևորվել են նաև գյուղատնտեսությունում տնտեսավարողներին հասցեական աջակցության (սուբսիդավորման) մեխանիզմների կատարելագործման, սննդամթերքի անվտանգության միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրմա ն, հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի և արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտի զարգացման ու այլ խնդիրներ:

Զեկուցումից հետո խորհրդի անդամները բարձրացրել են մի շարք հարցեր կլիմայի գլոբալ փոփոխությունների, ջրօգտագործման, գինեգործության, խաղողագործության,  սպանդանոցների գործունեության, գյուղատնտեսության ապահովագրության և այլ հարցերի վերաբերյալ:

Ամփոփելով նիստը՝ նախարար Կարապետյանը կոչ է արել խորհրդի անդամներին մշտական կապ պահպանել նախարարության հետ և առաջարկություններ ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով բաց և թափանցիկ քննարկել բոլոր բարձրացված խնդիրները և համատեղ լուծումներ գտնել:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank