ԱՄՆ-ը ՌԴ-ին առաջարկել Է Սիրիայում համակարգել պայքարը «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ ԻՊ-ի դեմ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկում Է Սիրիայում համակարգել գործողությունները «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ, ինչպես նաեւ այդ ծայրահեղական կազմակերպությունների դեմ համատեղ գործողություններ իրականացնել նման հնարավորության առկայության դեպքում:
Համապատասխան նախաձեռնությունները բովանդակում Է համաձայնության նախագիծը, որը քննարկման համար Ռուսաստանի կառավարությանն Է հանձնել ԱՄՆ-ի վարչակազմը: Այդ համաձայնագրի տեքստը հուլիսի 13-ին իր Էլեկտրոնային տարբերկաում հրապարակել Է The Washington Post թերը:
Ինչպես նշված Է, նոր համաձայնությունների կատարման նպատակով, եթե կողմերն իրոք կստորագրեն դրանք, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պետք Է, Վաշինգտոնի տեսակետով, ստեղծեն այսպես կոչված իրագործման համատեղ խումբ, որի մեջ կմտնեն պաշտպանության եւ ռազմական հետախուզության նախարարությունների ներկայացուցիչները: Այդ երկկողմ խումբն, ԱՄՆ-ի կարծիքով՝ անհրաժեշտ Է տեղակայել «Հորդանանում՝ Ամմանի մերձակայքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



