Մեյը ԵՄ-ի ղեկավարների հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել Է, որ կկատրի Brexit-ի վերաբերյալ բրիտանցիների կամքը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյն Անգելա Մերկելին եւ Ֆրանսուա Օլանդին հայտարարել Է, որ չի պատրաստվում վերանայելու Brexit-ի շուրջը հանրաքվեի արդյունքները, սակայն իր կառավարությանը լրացուցիչ ժամանակ կպահանջվի, նախքան այն պատրաստ կլինի սկսելու Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջը բանակցությունները:
Թերեզա Մեյի հեռախոսազրույցները Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկակարների, ինչպես նաեւ Իռլանդիայի վարչապետի հետ կայացել Է այն բանից հետո մի քանի ժամ անց, երբ նա ընդունել Է գործերը Դեւիդ Քեմերոնից:
Հեռախոսազրույցների ընթացքում վարչապետն ընդգծել Է իր մտադրությունը կատարելու բրիտանացիների կամքը, որոնք որոշել են դուրս գալ Եվրամիությունից»,- հայտարարել Է Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը:
«Վարչապետը բացատտրել Է, որ մեզ լրացուցիչ ժամանակ կպահանջվի՝ այդ բանակցություններին պատրաստվելու համար, եւ հույս Է հայտնել, որ դրանք կանցնեն կառուցողական եւ դրական ոգով»,- ընդգծել են Դաունինգ-սթրիթ,10-ում, հաղորդել Է BBC-ն:



