Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Սոցփաթեթի հանգստի բաղադրիչում հայտնաբերվել է 300 մլն դրամի խախտում

SOCIETY

 ՀՀ վերահսկիչ պալատը Սոցիալական  փաթեթի  հանգստի բաղադրիչի  հետ կապված հայտնաբերել է շուրջ 300 մլն դրամի տարբեր տեսակի  խախտումներ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

Ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ խոշոր զբոսաշրջային համայնքներ համարվող Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի, Հանքավանի, Ջերմուկի, Արզնիի, Արտավազի ընտրանքային կարգով ընտրված հյուրանոցներում: Զաքարյանի տեղեկացմամբ, իրենք Ծաղկաձորում ուսումնասիրել են 21 հանգստյան տուն ու հյուրանոց և հայտնաբերել 128 մլն 681 հազար դրամի խախտում, Ջերմուկում՝ 13 հանգստյան տուն ու հյուրանոց՝ հայտնաբերել 62 մլն  437 հազար դրամի խախտումներ, Դիլիջանում՝ 7 հանգստյան տուն ու հյուրանոց, 43 մլն  490 հազար դրամի խախտում, Արզաքանում՝&nbsp ; 4      հանգստյան տուն ու հյուրանոց՝   27 մլն 146 հազար դրամի խախտում, Արզնիում՝ երեք առողջարան՝ 22  մլն  717 հազար դրամի խախտում, Արտավազում՝ երեք հանգստյան տուն ու հյուրանոց, հայտնաբերել 10 մլն 230 հազար դրամի խախտում, Հանքավանում՝ երկու հյուրանոց ու հանգստյան տուն՝ 4 մլն  314 հազար դրամի խախտում:

ՀՀ-ում և ԼՂՀ-ում սոցփաթեթի հանգստի ծառայության ապահովման համար ներառված է 69 զբոսաշրջային ընկերություն, յոթում կատարվել են ուսումնասիրություններ:

Խոսելով  խախտումների  պատճառների մասին, Իշխան Զաքարյանը նշեց. «Որոշ զբոսաշրջային օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ ունեցած իրենց պայմանագրային պարտավորությունները, ՀՀ պետական բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակով, ինչի պատճառով կուտակվել են պարտքեր: Ամրագրման հավաստագրերը տրված են եղել սոցիալական փաթեթի շահառուների անունով, սակայն, հաճախ սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ: Մի խումբ զբոսաշրջային ընկերություններ առկա են սոցիալական փաթեթի ապօրինի կանխիկացումների գործընթացում, ինչը հակասում է  ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին: Որոշ զբոսաշրջային ընկերություններ սոցփաթեթի ծառայություններ են մատուցում, սակայն, ընդգրկված չեն եղել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման մեջ, գործել են հաշվառված օպերատորների հետ կնքված ենթագործակալական պայմանագրերի հիման վրա, ինչը որևէ որոշմամբ հաշվառված չէ»,-  ասաց Զաքարյանը՝ ավելացնելով, որ գումարները փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն, մի շարք բանկերի կողմից զբո սաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել: Միաժամանակ,  բանկերի կողմից ՎՊ աշխատակիցներին տեղեկատվություն չի տրամադրվել՝ հղում անելով Բանկային գաղտնիքի մասին դրույթին:

  Իշխան Զաքարյանը ՀՀ կառավարությանն առաջարկեց  ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները  շրջանցելու, ինչպես նաև սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացումների դեպքերը բացառելու համար լրամշակել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի դրույթները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե ուսումնասիրությունների արդյունքներն ինչ են լինելու, Զաքարյանը պատասխանեց, որ պետք է ամբողջական ուսումնասիրություններ կատարեն և խնդրեց, որպեսզի իրենց միանա նաև վարչապետի Վերահսկողական ծառայությունը: 

Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ գործադիրի նախորդ նիստի ժամանակ 2017-2019 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերը քննարկելիս անդրադարձել են սոցիալական փաթեթի ֆինանսավորման հարցին և հայտարարել, որ նախարարությունների առաջարկով կասեցրել են այդ գործընթացը: Ըստ վարչապետի, հարցի շուրջ բազմաթիվ հարթակներում տեղի են ունեցել անհիմն քննարկումներ: «Այդ կասեցումը նվիրված էր հենց այս ստուգումների արդյունքներին, կան յուրացումներ, խախտումներ: Դրա համար էլ շատ ճիշտ էր կասեցնել ծրագիրը 2017-2019 թթ. միջնաժամկետ ծրագրի նախագծում, իսկ 2016 թվականի բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնում ենք, որևէ խոչընդոտ կամ կասեցում չկա: Եվ ես համոզված եմ, որ արդյունքներն ունենալուց հետո 2017 թվականի պետական բյուջեի նախագծում քննարկելիս՝ մենք սոցիալական փաթեթի այդ բաղադրիչն, անպայման, կընդգրկենք: Բայց կարևորն այն է, որ բոլոր պատկան մարմինները, ում նախորդ նիստին տրվել է հանձնարարական, ուսումնասիրեն, և այն բոլոր բացերը, ճանապարհները, որոնց միջոցով տեղի են ունենում խախտումները, փակվեն»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ ցավ է, երբ քաղաքացիներն ուղղակի մտնում են գործարքի մեջ հանգստյան տների, առողջարանները համապատասխան աշխատողների հետ:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank