«Առավոտ». Ձեր ցասման թե առարկան, թե աղբյուրը մեկն է՝ դուք ինքներդ
SOCIETYՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Ցասումը, բարկությունը բնորոշ է մեր կյանքին և «առատորեն ներկայացված» է բոլոր ոլորտներում, հատկապես՝ քաղաքական։ Մարդիկ իրար դատում են, մեղադրում, խարազանում, «դիմակ պատռում», «պորտը տեղը դնում» և այլն։ Դրանից ոչ մի լավ բան դուրս չի զալիս, որովհետև, միևնույն է, չեն կարող իրար համոզել կամ միայն իզուր տեղն իրար հետ թշնամանում են։ Ինչպես նվազեցնել ագրեսիայի աստիճանը մեր հասարակության մեջ։ Այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ ցասման մեխանիզմը։
Ձեզ հետ պատահե՞լ է, որ համակարգիչն աշխատանքի թեժ պահին սկսում է րոպեն մեկ «կախվել» կամ կապն է «գնում-գալիս»։ Ի՞նչ եք դուք այդ պահին անում։ Հնարավոր է, որ սկսում եք վագրի, առյուծի կամ այլ գազանի ձայն հանել։ Կամ ավելի վատ՝ սկսում եք անկապ տեղերում կատաղի կտկտացնել «մկնիկով»։ Կամ շատ ավելի վատ՝ կոպտում եք մոտակայքում հայտնված մարդկանց։ Դուք համակարգչի՝ վրա եք բարկանում, մկնիկի՞, ձեզ շրջապատող մարդկա՞նց։ Ոչ, ձեր ցասման թե առարկան, թե աղբյուրը մեկն է՝ դուք ինքներդ։
Դա չի նշանակում, որ սեփական ցասման, խանդի, նախանձի և այլ նմանատիպ էմոցիաների դեմ պետք է «պայքարել»։ Դրանք թաքցնելը, ճնշելը բերում է ճիշտ հակառակ հետևանքների՝ դուք րոպեն մեկ սկսում եք ձեզ մեղադրել, քննադատել, թե ինչու ես այդ էմոցիան ապրեցի և ինչու չկարողացա այն թաքցնել, ինձ զսպել և այլն։ Արդյունքում դուք սկսում եբ ավելի շատ բարկանալ։ Բնականաբար, ինքներդ ձեր վրա»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



