ԵՄ հանձնակատարը Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատում է ակնկալում մինչև հոկտեմբեր
INTERNATIONAL NEWSԵվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հան հայտնել է, որ ամենայն հավանականությամբ «Վրաստանին ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի տրամադրման գործընթացը կավարտվի մինչև 2016 թվականի հոկտեմբեր»: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հանը նման հայտարարություն է արել վրացական Բաթում քաղաքում «Վրաստանի եվրոպական ուղին. Կայունության, զարգացման և բազմազանության միությունը» խորագրով միջազգային համաժողովի բացման ժամանակ:
ԵՄ հանձնակատարը 2015 թվականի դեկտեմբերի 18-ին Եվրամիության խորհրդին երաշխավորել էր հրատապ կարգով քննարկել Վրաստանի, Ուկրաինայի, Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման հնարավորությունը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



