Ֆրանսիան Ազգային տոնը զորահանդեսով կնշի Ելիսեյան դաշտերում
INTERNATIONAL NEWSՖրանսիան հուլիսի 14-ին Ազգային տոնը մեծ զորահանդեսով կնշի Ելիսեյան դաշտերում, ինչպես նաեւ համերգներով եւ պարահանդեսներով ամբողջ երկրում: Փարիզում տոնահանդեսները կգլխավորի հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ինչպես հաղորդել են տոնի կազմակերպիչները, զորահանդեսը կբացվի մայրաքաղաքի գլխավոր մարուղու երկնքում 54 ինքնաթիռների թռիչքով: Այնուհետեւ Հաղթության կամարից դեպի Հաշտության հրապարակ հետեւակ անձնակազմերով կանցեն ավելի քան 3 հազար զինծառայողներ:
Ֆրանսիայում հուլիսին Ազգային տոնն ամեն տարի նշել որոշվել Է 1880 թվականին: Սովորաբար այն կապում են երկու տարեթվերի՝ Ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանում 1789 թվականին Բաստիլի գրոհման, ինչպես նաեւ մեկ տարի անց՝ 1790 թվեականի հուլիսի 14-ին նշված Ֆեդերացիայի տոնի հետ, որը մտահղացվել Է որպես «ազգային միասնության օր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



