ԱՄՆ-ում հարբած դեռահասը 3-ամյա աղջնակին մտցրել է լվացքի մեքենայի մեջ եւ միացրել այն
SOCIETYԱՄՆ-ում 14-ամյա դեռահասին ոստիկանները ձերբակալել են 3-ամյա աղջնակի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար: Նա պետք է հետեւեր երեխային՝ ծնողների բացակայության ժամանակ, հաղորդում է Informing-ը:
Հաղորդվում է, որ դեռահասը տուն է հրավիրել իր ընկերներին, որոնց հետ սկսել է խմել ու թմրանյութեր օգտագործել:
Հաճելի ժամանակ անցկացնելուն խանգարում էր երեքամյա փոքրիկը, որին նա, իբր, պետք է հետեւեր: Հարբած դեռահասը փոքրիկին մտցրել է լվացքի մեքենայի մեջ եւ միացրել այն՝ չորացման ռեժիմի տակ:
Բարեբախտաբար երեխան ողջ է մնացել, սակայն տուն վերադարձած ծնողները նրան գտել են ամբողջությամբ կապտուկներով ծածկված:
Բնականաբար, մայրն անմիջապես դիմել է ոստիկանություն, դեռահասին ձերբակալել են:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



