Զանգերում բախվել են «ԿԱՄազ»-ն ու «Միթսուբիշի Պաջերոն»
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 154-րդ կմ-ում, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 35 PU 077 համարանիշի (վարորդ Ա. Բ.) եւ «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 17 TU 877 համարանիշի (վարորդ Շ. Ա.) ավտոմեքենաները. ինչի հետեւանքով վերջինիս վարորդ 47-ամյա Շ. Ա.-ն եւ ուղեւոր 11-ամյա Գ. Ա.-ն (ԼՂՀ քաղաքացիներ) տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, փակել «Միցուբիշի Պաջերո»-ի գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել ավտոմեքենաները:



