Ինչպես ակնթարթորեն ազատվել ատամնացավից սխտորի միջոցով
LIFEShabat.am-ը գրում է.
Ատամնացավի ժամանակ մարդկանց մեծամասնությունն օգտագործում է դեղահաբեր, որոնց մեջ պարունակվում է անզգայացնող միջոց բենզոկային։ Բենզոկայինն ունի մի շարք կողմնակի բացասական ազդեցություններ, կարող է առաջացնել ալերգիաներ։
Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորի պճեղը կարող է շատ արդյունավետորեն մեզ օգնել ատամնացավի դեպքում։ 2006թ․-ին հրապարակված հետազոտությունը հաստատում է, որ սխտորի մեջ առկա յուղը գործում է նույն ձևով, ինչպես բենզոկայինը՝ ազատելով ատամնացավից։
Սխտորի պճեղը համարվում է շատ օգտակար։ Այն հարուստ է մանգանով, ինչը կարևոր է ոսկորների ամրության համար և օգնում է նաև առողջ ատամներ ունենալուն։
Սխտորը համարվում է նաև շատ օգտակար ստրանոթային հիվանդությունների, արյան շրջանառության բարելավման համար։ Սխտորն իր հակաօքսիդանտ հատկություններով մաքրում է նաև օրգանիզմը և խթանում իմունային համակարգը։



