Շոգի պատճառով ռուսաստանցիների աշխատանքային օրը կարող են կրճատել
SOCIETYՌոստրուդը գործատուներին առաջարկել է կրճատել ռուսաստանցիների աշխատանքային օրը: Ծառայության կայքի փոխանցմամբ՝ պատճառը որոշ մարզերում չափազանց շոգ եղանակն է:
«Ցանկալի է հարմարավետ ջերմաստիճանային ռեժիմ ապահովել աշխատակիցների համար»,- հաղորդել է Ռոստրուդի ղեկավար Եգոր Իվանովը:
Ըստ Gazeta-ի, ծառայությունում նաեւ սահմանել են, թե որքանով կարելի է կրճատել աշխատանքային օրը՝ կախված ջերմաստիճանային ռեժիմից:
«Եթե աշխատավայրում ջերմաստիճանը մոտենում է 28.5 աստիճանի, ապա խորհուրդ է տրվում աշխատանքային օրը կրճատել մեկ ժամով, 29 աստիճանի պարագայում՝ երկու ժամով, 30.5 աստիճանի դեպքում՝ չորս ժամով»,- ասված է ծառայության հաղորդագրությունում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



