Գերմանիան եւ Ֆրանսիան մտադիր են ավելի սերտ համագործակցել պաշտպանության ոլորտում
INTERNATIONAL NEWSԵվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Գերմանիան եւ Ֆրանսիան մտադիր են ավելի սերտ համագործակցություն հաստատել պաշտպանության ոլորտում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Ըստ Reuters-ի, նա նշել է, որ Փարիզն ու Բեռլինը մտադիր են բանակցել այլ երկրների հետ՝ գնահատելու ընդհանուր անվտանգության եւ պաշտպանական միության ստեղծման շուրջ նրանց վերաբերմունքը: Նախարարի խոսքով, նախկինում Բրիտանիան հրաժարվել է նման նախագծերից:
Գերմանացի պաշտոնյան առաջարկում է եվրոպական ռազմա-քաղաքացիական շտաբ-գրասենյակ ստեղծել, որտեղից հնարավոր կլինի Եվրամիության առաքելություն իրականացնել:
Անվտանգության քաղաքականության մասին նախարարի զեկույցում նշվում է Ռուսաստանից կողմից սպառնալիքի մասին, որը «բացահայտորեն հարցականի տակ է դնում Եվրոպայում խաղաղությունը՝ ցանկանալով ուժ կիրառել իր շահերի առաջխաղացման համար եւ փակել Ղրիմի եւ Ուկրաինայի արեւելքի սահմանները»: Այս ամենը, ըստ զեկույցի, հետեւանքներ կունենա Եվրոպայի, այդ թվում՝ Գերմանիայի անվտանգության համար:



