Քանյե Ուեսթի հուզիչ նամակը իր մորը, ով կդառնար 67 տարեկան
LIFEՔանյե Ուեսթը մի հուզիչ նամակ է գրել իր մորը, ով այսօր 67 տարեկան կդառնար:
2007 թվականին, Քանյեի մայր Դոնդա Ուեսթը մահացել էր պլաստիկ վիրահատությունից հետո: Ինը տարի անց ռեփեր Քանյեն հարգանքի տուրք է մատուցել իր մորը, ով մեծացրել և դաստիարակել է նրան: Իր Թվիթերի էջում Քանյեն հրապարակել է իր և մոր հին նկարը և գրել է. «Նորթը հարցրեց ինձ, թե արդյոք նա կարող է ինքնաթիռով գալ դրախտ՝ քո ծնունդը շնորհավորելու: Սիրում եմ քեզ, մամ:»
Քանյեի մոր մահը խորը հետք է թողել Քանյեի կարիերայի վրա: Նրա՝ 2015 թվականին Փոլ ՄակԿարտնիի հետ համագործակցությամբ գրած «Only One» երգը նվիրված էր հենց Դոնդա Ուեսթին:
Իսկ իր Yeezy-ի երրորդ սեզոնի հագուստի գծում Քանյեն նաև ընդգրկել էր իր մոր պատկերով շապիկներ, որոնց վրա գրված էր, «Քո հիշատակին»:
Քանյեի կինը՝ հայուհի Քիմ Քարդաշյանը, նույնպես համացանցում տեղադրել էր իր սկեսուրին նվիրված լուսանկար և 2005 թվականի տեսանյութ, որտեղ Քանյեն և Դոնդան միասին են:
Իր մոր մահից հետո Քանյեն խուսափել է շատ խոսել իր մոր և նրա մահվան հանգամանքների մասին: Այնուամենայնիվ, 2015 թվականին նա մի ամսագրի հարցազրույցի ժամանակ ասել է. «Եթե ես չտեղափոխվեի Լոս Անջելես, նա հիմա ողջ կլիներ: Ես չեմ ուզում ավելին ասել, որովհետև չեմ կարողանա արցունքներս զսպել»:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



