Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Գնացել են ջուր տանելու, տեսել են մահացած են. Քաչոտյաններին սպանված հայտնաբերել են կնոջ ծնողները

SOCIETY

News.am-ը գրում է.

Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հուլիսի 9 գիշերը  սեփական տանը սպանված Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին հայտնաբերել են սպանված 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի ծնողները:

NEWS.am-ի հետ զրույցում Վաչիանի բնակիչ տիկին Ջուլիան (անունը փոխված է) պատմեց, որ հուլիսի 10-ին ժամը 15:00-ին Օֆելյայի ծնողները գնացել են Քաչոտյանների տուն ջուր տանելու եւ նկատել, որ տան պատուհանները մրոտված են, կոտրված: Սպանված 37-ամյա կնոջ ծնողները սկզբում կարծել են` գազի պայթյուն է եղել, սակայն, ներս մտնելով, տան 4 անդամներին մահացած են հայտնաբերել. «Սկզբում բոլորը մտածում էին, որ գազից են խեղդվել, հետո, երբ իրավապահները եկան, միանգամից ասացին, որ սպանություն է եղել: Սկզբում, ամբողջ գյուղով մտածում էինք` թուրքերի արածն է, բայց պարզվեց, որ մեր գյուղացու արածն է»:

Տիկին Ջուլիայի խոսքով` Քաչոտյանների սպանության մեջ մեղադրվող 24-ամյա Նոդար Ակոպովը հիմնական աշխատանք չի ունեցել, գյուղում բնակվել է իր կնոջ եւ երեխայի հետ. հաճախ է ալկոհոլ օգտագործել, անգամ խոսակցություններ կան, որ սպանության պահին եղել է թմրանյութի ազդեցության տակ: Նա իմացել է, որ ընտանիքի հայրը Ռուսաստանից գումար է ուղարկել եւ մտել է Քաչոտյանների տուն` գողության նպատակով:

Նոդար Ակոպովը սկզբում սպանել է 37-ամյա կնոջն ու ավագ աղջկան` Ասյային, այնուհետեւ 13-ամյա Արմինեին եւ 5-ամյա Սերգեյին: Նոդարը կնոջն ու երեխաներին սպանելուց հետո խոշտանգել է նրանց մարմինները` Արմինեին եւ Ասյային փաթաթել է գորգերի մեջ` այրելու նպատակով, իսկ 5-ամյա Սերգեյի դեմքին եւ մարմնի այլ հատվածներին տարբեր վնասվածքներ հասցրել:  Հանցանքի վայրից դուրս գալուց հետո, Նոդարն իր հետ վերցրած  Քաչոտյաններին պատկանող երկու բջջային հեռախոսները նետել է հարեւանությամբ գտնվող տան բակը, որոնք հետագայում հայտնաբերել եւ առգրավել են իրավապահները:

«Առողջ մարդը նման բան չէր անի, ասում են` նարկոտիկի տակ է եղել, որ նման բան է արել: Քաչոտյանների հարեւանն է էդ սպանողի  մայրը: Ինչ-որ  ամուսնացած է եղել մեկի հետ, հետո բաժանվել է, ասում են` հայրը վրացի է եղել, կամ շուռ տված հայ: Գյուղում հիմնականում ոչ մեկի հետ չէին շփվում` վատ վարքի տեր մարդիկ էին: Մոր հետ չէր ապրում, առանձին ընտանիքի հետ էր ապրում, կինն էլ անընդհատ բողոքում էր իրենից,որ շատ է խմում եւ այլն… Մենք ամբողջ գյուղով պահանջում ենք, որ դրան ոչ թե դատեն, այլ կապեն գյուղի մեջտեղում ու վառեն, դա էլ է քիչ դրան պատժելու համար»,-ասաց կինը: 

Տիկին Ջուլիետան նշեց, որ Քաչոտյանները գյուղի օրինակելի ընտանիքներից էին` ապրում էին սեփական քրտինքով վաստակած գումարով, երեք երեխաների ծնողներն ամեն ինչ անում էին, որպեսզի գումար վաստակեն իրենց երեք երեխաներին կրթության տալու համար. «Ամբողջ գյուղը սգում է նրանց մահը, փոքրը` Սերգեյը, մանկապարտեզ էր գնում, Արմինեն շատ լավ սովորում էր, Ասյան էլ այս տարի էր ավարտել դպրոցը, արդեն գործերը տվել էին, որ Ախալցխայում ինստիտուտ ընդունվի, քննությունների պատասխաններին էին անհամբեր սպասում»:

Քաչոտյանների տան բակում մինչեւ հիմա կախված է սպանված Օֆելյայի արած վերջին լվացքը, քիչ հեռու 5-ամյա Սերգեյի ճոճանակն է քամուց օրորվում, Ասյայի եւ Արմինեի մշակած հանդամասը դատարկ է, իսկ տնից քիչ հեռու` գյուղի գերեզմանատանը, Ռուսաստանի Դաշնությունից նոր վերադարձած ընտանիքի հայրը` Վաղինակը, արցունքները մի կերպ խեղդելով` իր երեք երեխաներին եւ կնոջը  հողին  հանձնելու ժամանակ  նրանց համար փորված փոսում մի բուռ հող է լցնում…

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաչոտյանների 4 անդամներին հուլիսի 13-ին հուղարկավորել են գյուղի գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ Քաչոտյանների սպանության մեջ մեղադրվում է նույն  գյուղի 24-ամյա բնակիչ Նոդար Ակոպովը: Նա ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք  է տվել եւ մանրամասն ներկայացրել` սպանության մանրամասները:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարեւանները հայտնաբերել են սպանված:

Նախնական տեղեկություններով,  հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է  բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:

Նշենք, որ Վաչիանը Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, Վաչիանի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական սահմանը:

Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը ծխից մրոտված:

Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը,  Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank