Լրատվամիջոցները շտապել են. Ճապոնիայի կայսրը հրաժարական չի տալու
INTERNATIONAL NEWSՃապոնիայի կայսր Ակիհիտոյի՝ գահից հրաժարվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրագրողներին ասել է Կայսերական պալատի գործակալության ղեկավարի տեղակալ Սինյիտիրո Յամամոտոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք տեղյակ ենք, որ նման տեղեկություններ կան, բայց դրան բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,– մեջբերում է «Կիոդո» գործակալությունը Յամամոտոյի խոսքը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Ճապոնիայի կայսր Ակիհիտոն կարող է մոտակա մի քանի տարում հրաժարվել գահից եւ այն հանձնել որդուն։ Աղբյուրների տվյալների համաձայն, կայսրը ցանկանում է գահից հրաժարվել նախքան իր պարտականությունների լիարժեք կատարման համար տկար դառնալը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



