Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Բեքարյանը համահայկական օրակարգում Արցախի հիմնահարցն առաջնային է համարում

SOCIETY

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ` հուլիսի 13-ին Հայկական բարեգործական ընդհանուր  միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի` «Հայաստանի շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի չորրորդ նիստը շարունակվեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության երևանյան գրասենյակում: «Հայաստա նի շահերի պաշտպանությունն արտերկրում» թեմայով նիստը վարում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայկական շահերի պաշտպանությունն ԱՄՆ-ում» թեմայով հանդես եկավ Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նա խոսեց Հայաստանի և Արցախի մասին արդյունավետ քարոզչություն մշակելու, կազմակերպելու, կարճ, բայց  համապարփակ տեղեկատվական նյութեր պատրաստելու և ԱՄՆ կոնգրեսականներին դրանք հասցեական ներկայացնելու անհրաժեշտության մասին: «Այսօր համայն Սփյուռքի ուշադրության կենտրոնում Արցախի հարցն է, և յուրաքանչյուր սփյուռքահայ մտածում է՝ ինչպե՞ս օգնել Ղարաբաղին: Ես պնդում եմ, որ յուրաքանչյուր հայ նախ պետք է այցելի Արցախ և Հայաստան, սեփական աչքերով տեսնի խնդիրներն ու կարիքները, ապա միայն իր օգնությունը բերի Հայրենիքին», - նշեց նա:

Այնուհետև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետօ Տեմիրճյանը հանդես եկավ «Եվրոպայում հայկական հարցերի վերաբերյալ արդյունավետ քաղաքականություն և որոշումների ընդունում» զեկույցով: Բանախոսը միացավ Արփի Վարդանյանի՝ Հայաստանն ու Արցախը նախևառաջ անձամբ տեսնելու և օտար երկրների կառավարություններում, սենատներում հայկական հարցը ճիշտ լույսի ներքո բարձրացնելու, քարոզելու կարծիքին: Նա խոսեց Եվրոպայի հայկական համայնքներում տարվող լոբբիստական աշխատանքների և գրանցված արդյունքների մասին:

Պետօ Տեմիրճյանը նշեց, որ Եվրոպայում գործող հայկական կազմակերպություններից ոմանք սկսել են համագործակցել և համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում այդ համագործակցությունն իր պտուղները կտա:

ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի ղեկավար Նիկոլաս Տավիտյանը խոսեց «Արդյունքների քաղաքականության և այն մասին, թե ինչ կարող է Եվրոպան անել հայերի և Հայաստանի համար» թեմայով:

Նա նշեց, որ ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի ուշադրության կենտրոնում են մասնավորապես Եվրոպա-Հայաստան տնտեսական կապերի խթանմանը, Հայաստանին և Արցախին  հնարավորինս արդյունավետ օգնելուն, Եվրոպայում հայկական մշակութային արժեքների պահպանությունը կազմակերպելուն, Հայոց ցեղասպանության և Արցախյան հիմնահարցի լոբբինգի վերաբերյալ խնդիրները:

«Հայկական շահերի պաշտպանությունը Ռուսաստանում»  զեկույցով հանդես եկավ «Եվրասիական մեդիա գրուպ» ընկերության նախագահ Վարդան Տողանյանը: Նա նույնպես շեշտը դրեց Հայաստանի և ողջ հայության կողմից հայկական ուղերձների ճշգրտման և ձևակերպման վրա: «Շատ կարևոր է գործի ընթացքը արդյունքի հետ չխառնելը: Այն, որ տպագրվում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ գրքեր, գործընթացն է, իսկ ո՞րն է արդյունքը: Կարծում եմ՝ ճիշտ նկատեց Արփի Վարդանյանը, որ հաստափոր գրականությունը օտար պետությունների ղեկավարներին և հասարակությանը հետաք րքիր չեն: Նրանց համար ավելի հասանելի և ընդունելի են Հայաստանի և Արցախի մասին պատմող փոքրիկ տեղեկատվական թերթիկները»:

Նիստավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը  նշեց, որ համահայկական օրակարգում Արցախի հիմնահարցը պետք է առաջին տեղում լինի: «Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բանախոսներին՝ իրենց երկրներում Հայ Դատի և բազմաթիվ այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները հավուր պատշաճի ներկայացնելու, խնդիրները բարձրացնելու համար: Իհարկե, քանի դեռ միջազգային հանրությունը չի ճանաչել Արցախը՝ որպես անկախ պետություն, մենք պետք է գործի դնենք բոլոր հնարավոր լծակները՝ հարցն արդյունավետ բարձրացնելու և լուծումներ գտնելու ուղղությամբ: Այդ լծակն երից են ԱՄՆ մի քանի քաղաքների կողմից ԼՂՀ ճանաչումը, եվրոպական և Արցախի մի շարք քաղաքների քույրացումը, տարբեր երկրների և Արցախի խորհրդարանական ձևաչափերով հանդիպումները, ԱՄՆ մի քանի ծրագրերին՝ Արցախը՝ որպես կողմ ներգրավելը»:

Եզրափակելով խոսքը՝ Բեքարյանը նշեց. «Երկու բանաձևում կարելի տալ մեր ծավալած գործունեությանը՝ առաջին՝ հավատալ մեր գործի ճշմարտացիությանը, աշխատել այդ ուղղությամբ և երկրորդ՝ աշխատել միասնաբար, քանի որ այդ դեպքում հաղթանակը մերը կլինի»:

Հանդիպման ավարտին հավաքի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել բանախոսներին և ստանալ սպառիչ պատասխաններ:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank