Կմեկնարկի «Սևանա լիճ-2016» շախմատային մրցաշարը
SPORTՄարտունիում տեղի է ունենալու «Սևանա լիճ-2016» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 10-րդ անգամ: Շրջանային մրցաշարին մասնակցելու են տարբեր տարիներին մրցաշարի հաղթող դարձած շախմատիստները: Մասնակիցների թվում են «Սևանա լիճ» մրցաշարի եռակի հաղթող Արման Փաշիկյանը, մրցաշարի նախորդ տարվա հաղթող Դուդա Յան Քշիշտոֆը և 2014 թ վականի հաղթող Վիդիթ Սանթոշ Գուջրաթին:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Մասնակիցների թվում են նաև գրոսմայստերներ Վլադիսլավ Արտեմևը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Դավիդ Անտոն Գուիջարոն, Վլադիմիր Օնիշչուկը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Սամուել Սևյանը: «Սևանա լիճ-2016»-ը ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի շրջանային մրցաշար է (միջին վարկանիշը` 2628.6):
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



