Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի եւ Սենատի նախագահներին
SOCIETYՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիին եւ Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձում ասվում է.
«Ցավով տեղեկացանք Պուլիայում տեղի ունեցած երկաթուղային վթարի լուրը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական պատահարի կապակցությամբ:
Դժվարին այս պահին ցանկանում եմ հայտնել մեր զորակցությունն ու համերաշխությունը զոհերի եւ վիրավորների ընտանիքներին»:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



