Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետը գաղտնի նամակներ կգրի ի դեպս կառավարության կործանման
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Թերեզա Մեյը, որը նշանակվել Է կառավարող Պահապնողական կուսակցության առաջնորդ, հուլիսի 13-ին Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո պետք Է գաղտնի նամակներ գրի ի դեպս միջուկային գրոհի եւ կառավարության կործանման: Սույն ընթացակարգն արարողակարգի կետերից մեկն Է, որը պետք Է կատարի Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի նոր ղեկավարը:
Փաստաթղթի տեքստը երբեք չի հրապարակվի: Կառավարության ղեկավարի հեռանալուց հետո դրանք ենթակա են ոչնչացման: Համարվում Է, որ դրանք բովանդակում են հրաման գործողությունների չորս տարբերակներից մեկի՝ պատասխան միջուկային հարված հասցնելու, դրանից հրաժարվելու, զինվորականների կողմից որոշումն իրենց հայեցողությամբ ընդունելու կամ դաշնակից պետության հրամանատարության ներքո անցնելու մասին:
Հավակնորդին կառավարության ղեկավար Է նշանակում Մեծ Բրիտանիայի միապետը, որի հետ թեկնածուն ավանդաբար հանդիպում Է անմիջականորեն այդ պահից առաջ: Եղիսաբեթ Բ-ի համար նման հանդիպումը կլինի արդեն տասներեքերորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



