ՊՆ-ն ուղեցույց է մշակել հակամարտությունը լուսաբանող լրատվամիջոցների համար
SOCIETYՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել է ուղեցույց հակամարտությունը լուսաբանող լրատվամիջոցների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն փորձագիտական աշխատանքի արդյունք է` ուղղված լրագրողների շրջանում ռազմական թեմաների լուսաբանման վե րաբերյալ իրազեկվածության բարձացմանն ու պատերազմական իրավիճակներում հնարավորինս անվտանգ գործելուն: «Ուղեցույցը կարող եք գտնել ՊՆ պաշտոնական կայքում՝ mil.am-ում, «Գրադարան» ենթաբաժնի «Ուղեցույց ԶԼՄ ներկայացուցիչների համար» հատվածում»,-ասված է ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
Ուղեցույցը հստակեցնում է ճգնաժամային իրավիճակներում և մարտական գործողությունների ժամանակ զանգվածային լրատվության միջոցների աշխատանքը: Այն ներառում է լրագրողների անվտանգության ապահովման կանոնների պահպանում, միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքներ և կարգավորում դրանց հետ առնչվող հարաբերություններ: Ուղեցույցը միտված է ճգնաժամային իրավիճակներում և մարտական գործողությունների ժամանակ օգնել լրատվամիջոցներին առավել անվտանգ և ճիշտ լուսաբանել մարտական գործողություններ, չթիրախավորվել և իրենց աշխատանքներում չհրապարակել պեական գաղտնիքներ: Ուղեցույցում զետեղված են նաև բանակային թեմաներին առնչվող հասկացությունների սահմանումներ:



