Ջերմուկի ճեմուղին միմյանց կկապի քաղաքի տարբեր հատվածները
SOCIETYՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը փոխնախարար Արմեն Ղուլարյանի հետ աշխատանքային այց է կատարել Ջերմուկ քաղաք, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի և պաշտոնատար այլ անձանց հետ շրջել առողջարանային քաղաքի բարեկարգվող հատվածներով և շինհրապարակներով։ Նա ծանոթացել է պետբյուջեի միջոցներով իրականացվող՝ Ջերմուկի շուրջ 2 կմ երկարությամբ ճեմուղու աշխատանքների ընթացքին, որն ավարտուն տեսք կստանա օգոստոսի վերջին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղոևդագրության մեջ նշված է. «Ծրագրի ավարտին Ջերմուկը կունենա բարեկարգ զբոսավայր՝ կապելով միմյանց քաղաքի առողջարանային և դիտարժան հատվածները, բնության և ճարտարապետական հուշարձանները՝ այդ կերպ հարմարավետ միջավայր ձևավորել ով հանգստացողների համար:
Ավելացնենք, որ հարցի լուծումը հնարավոր դարձավ անցյալ տարի՝ հանրապետության Նախագահի՝ Ջերմուկ այցելության ժամանակ:
Շրջայցի ավարտին քաղաքաշինության նախարարը Վայոց Ձորի մարզպետի և Ջերմուկի քաղաքապետի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել՝ Ջերմուկի քաղաքաշինական խնդիրների վերաբերյալ»:



