Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղն այս տարի ընդունել է ավելի քան 400 արտասահմանցի զբոսաշրջիկ

SOCIETY

Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում գործող «Թայմ Լենդ» հիմնադրամի ջանքերով այս տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում Կալավան է այցելել ավելի քան 400 արտասահմանցի զբոսաշրջիկ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը,  այցելուները Կալավան են ժամանել հիմնականում Իսրայելից: «Համադրելով տեղի  բնական ու մարդկային ռեսուրսները եւ շեշտը դնելով էկոլոգիապես մաքուր միջավայրի պահպանմանը, գյուղում  մեծ արագությամբ զարգացնում ենք  էկո տուրիզմը: Ափսոս միայն, որ Կալավան այցելել ցանկացողների թիվը մի քանի անգամ գերազանցում է  գյուղի հնարավորությունները: Աշխատանքներ են տարվում գյուղում հյուրատների քանակի ավելացման համար, որը այս պահին համարվում է մեր համայնքի հրատապ  խնդիրներից մեկը: Գյուղում գիշերակացի համար հազիվ կարողանում ենք ապահովել 10 տեղ, իսկ մնաց ածները հարկադրված են լինում գիշերել վրաններում»,-ներկայացրեց Ռոբերտ Ղուկասյանը:

Նկատի ունենալով շրջակա միջավայրի կարեւորությունը համայնքի զարգացման գործում՝ «Թայմ Լենդ» հիմնադրամը ամերիկյան «Գլոբլ Գրինգրանտս» հիմնադրամի  աջակցությամբ իրականացնում է Կալավան  համայնքում շրջակա միջավայրի   վրա մարդու ազդեցության գնահատում: Ըստ «Թայմ Լենդ»-ի տնօրենի՝  այս տարվա օգոստոս ամսից կմեկնարկի նաեւ համայնքում օրգանիկ գյուղատնտեսության զարգացման ծրագիրը: Ոլորտի զարգացման համար մշակվում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակ ունեցող տնտեսությունների ցանկն՝ ըստ հողերի գտնվելու վայAերի եւ դրանց սեփականատերերի: Սահմանվում են այդ հողերի նկատմամբ բուֆերային գոտիները, միջոցներ են ձեռնարկվում առանձնացված հողերի սերտիֆիկացման համար:

«Արտասահմանցի զբոսաշրջիկներին առավել հետաքրքրում է շրջակա միջավայրը, պատմության եւ բնության հուշարձանները, գյուղի մարդկանց կենցաղն ու մշակույթը, բուսական ու կենդանական աշխարհը, եւ, առավելապես, քարեդարյան կյանքի մարդու կյանքի վերարտադրությունը, երբ այցելուներին հնարավորություն է տրվում՝ ժամանակավորապես ապրել քարեդարյան մարդու կենցաղով. աշխատել քարե գործիքներով, քարից կրակ ստանալ, սնվել վայրի բույսերով, գտնվել քարեդարյան կացարանում: Բազմաթիվ այլ մտահղացումներ ունենք, որոնք դեպի մեզ են ձգում օտարերկրյա, ինչու ոչ, նաեւ տեղաի զբոսաշրջիկներին: Իհարկե, այս տարվա ամենամեծ իրադարձությունը  սեպտեմբերին Ալյասկայում «Արկածային Տուրիզմի Համաշխարհային Համաժողովում» Կալավանի ծրագրերը ներկայացնելն է : Դեպքերի այսպիսի արագ զարգացումը մեզ համար անակնկալ է, բայց սա եւս ապացուցում է ,որ մենք կանգնած ենք ճիշտ ճանապարհին, եւ Գեղարքունիքի մարզը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել համաշխարհային զբոսաշրջության ոլորտում»-հավատացնում է «Թայմ Լենդ»-ի տնօրենը:

Վերջինիս կարծիքով՝ ապրիլյան պատերազմը ժամանակավորապես նվազեցրեց օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Կալավան, սակայն մայիսի երկրորդ կեսից հետո այն կրկին ակտիվացավ: «Նախորդ տարվա համեմատ արտասահմանցիների հոսք Կալավան եթե չի ավելացել, ապա չի էլ պակասել: Բայց հույս ունենք, որ խաղաղության ամրապնդումից հետո մեր բոլոր ձեռնարկներն ավելի հուսալիորեն կիրագործվեն»,-հավելեց Ռոբերտ Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank