Զոքանչին կացնահարած, ընտանիքին վտանգ սպառնացող անձը ինչո՞ւ էր ազատության մեջ (տեսանյութ)
VIDEOnews.am-ը գրում է.
Երեւանի Շենգավիթ համայնքում հուլիսի 8-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը, որի ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել է զոքանչին, աներոջն ու կնոջը, դատական սխալի հետեւանք է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պնդեց կացնահարված կնոջ՝ ԹագուհիՄանսուրյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։
Նշենք, որ Վլադիկ Մարտիրոսյանը Թագուհու նախկին ամուսինն է։ Ամուսնության առաջին օրվանից զույգն անհաշտ է եղել, ընտանեկան վեճերն ուղեկցվել են ծեծ ու ջարդով, որն հանգուցալուծվել է ամուսնալուծությամբ։ Սակայն դրանից հետո ընտանեկան դրաման թեւակոխել է այլ փուլ, արդեն բռնությունները եղել են 2-ամյա երեխային տեսակցելու պատճառով։
Հուլիսի 8-ին հերթական անգամ այդ պատրվակով Վլադիկը վիճել է նախկին կնոջ ընտանիքի հետ, դարանակալել շենքի մուտքի մոտ եւ լուսադեմին կացնահարել կնոջը, աներոջն ու զոքանչին։ Զոքանչը տեղում մահացել է, աներն ու Թագուհին բազմաթիվ վնասվածքներով գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Վլադիկ Մարտիրոսյանը ձերբակալված է։
Ըստ նախկին կնոջ ու աներոջ՝ մինչ ձերբակալությունը, նա պարբերաբար է այցելել իրենց, երեխային տեսակցելու պատրվակով սկանդալ սարքել, սպառնացել՝ սպանել, տունը պայթեցնել։ Տեսակցությունն արգելել են, քանի որ երբեւէ ալիմենտ չհատկացրած հայրը հաճախ է սպառնացել, որ կփախցնի երեխային։ Ուշագրավ է, որ Վլադիկ Մարտիրոսյանն այս սպառնալիքներն ու բռնությունները իրականացրել է դատապարտված լինելու ժամանակահատվածում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



