Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստան. Ստեղծենք միասին» երիտասարդական հավաքում քննարկել են «Մեդիայի դերը հայկական շահերի պաշտպանության գործում»

SOCIETY

Աշխարհի առաջատար բուհերի ուսանողների, շրջանավարտների և երիտասարդ գիտնականների «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի «Մեդիայի դերը հայկական շահերի պաշտպանության գործում» թեմայով  երրորդ նիստը հուլիսի 12-ին տեղի ունեցավ «Մեդիամաքս» լրատվական կենտրոնում: Ծրագիրն իրականացվոմ է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ջերմորեն ողջունելով երիտասարդներին՝ «Մեդիամաքս» լրատվական կենտրոնի տնօրեն Արա Թադևոսյանը կարևորեց նման մեծ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող երիտասարների համախմբումը հայրենիքում և նրանց մասնակցությունը երկրի զարգացման գործին: Նա անդրադարձավ  հայկական շահերի պաշտպանության գործում լրատվամիջոցների դերակատարությանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի տնօրենի խորհրդական Հովհաննես Նիկողոսյանը ներկայացրեց ԶԼՄ-ների տարաբնույթ կողմնորոշումները, կողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում և, մասնավորապես, քառօրյա պատերազմի ընթացքում: Նա նշեց, որ լրագրողների համար հակամարտությունները պատմությունների հակամարտություն են, պետք է կարողանալ օտարերկրացիներին ճիշտ, հասկանալի և ազդեցիկ կերպով ներկայացնել մեր պատմությունը՝ դրական ընկալումների հասնելու համար: Հովհաննես Նիկողոսյանն անդրադարձավ այն մեխանիմերին, որոնց շնորհիվ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվությունը կլինի ամփոփ և ազդեցիկ, նա խոսեց այն տեղեկատվական խնդիրների մասին, որոնք վերաբերում են հակամարտությունը ներկայացնելուն, դրա առանձնահատկություններին՝ կարևորելով նմանատիպ հակամարտությունների զուգահեռներում այն ներկայացնելը, ընդունված և ընկալելի տերմինների ու բնորոշումների կիրառմամբ: Բանախոսը անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմի օրերին սփյուռքյան մամուլի արձագանքներին:

Նա խորհուրդ տվեց ճշտել ինֆորմացիան, զերծ մնալ վտանգավոր տեղեկատվական աղբից,  այն չկիրառել հայկական տեղեկատվական դաշտում:

«Մեդիամաքս» լրատվական կենտրոնի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը հանդես եկավ «Ապրիլյան ռազմական և տեղեկատվական պատերազմները» զեկույցով, նա անդրադարձավ քառօրյա պատերազմի օրերին հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների գործունեությանը, լրատվադաշտի կրած դինամիկ փոփոխություններին և այն թերություններին, որոնք ի հայտ եկան: Փորձագետը նշեց, որ թեև սոցիալական հարթակներում հայ հանրությունը համախմբվեց, սակայն եղան լուրջ բացթողումներ, հայկական լրատվամիջոցները և մեդիա փորձագետները, լուրջ աշխատանքներ իրականացրին՝ զգուշացնելով վտանգների, կեղծ կայքերի, ապատեղեկատվական աղբյուրների մասին, սակայն հայկական լրատվական հանրությունը պատրաստ չէր նման հանկարծակի և ուժեղ տեղեկատվական պատերազմի, առկա էր մեդիագրագիտության, շրջահայացության և զգուշավորության պակաս:

Փորձագետ Միքայել Յալանուզյանը տեսաշարով ներկայացրեց «Ապրիլյան պատերազմը համաշխարհային մեդիայում» զեկուցումը՝ անդրադառնալով հայկական և ադրբեջանական լրատվադաշտերի ազդեցությանը միջազգային լրատվամիջոցների հրապարակումների վրա:

 «Զորակն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Razm.info» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հանդես եկավ «Սոցցանցերի «դիպուկահարներն» ու «հետախույզները»» զեկուցումով: Նա նկարագրեց տեղեկատվական միջավայրը քառօրյա պատերազմի ժամանակ և նշեց, որ կտրուկ աճեց տեղեկատվություն ստանալու պահանջը, ի հայտ եկան տեղեկություններ ձեռք բերելու հետ կապված դժվարություններ, ակտիվացան ապատեղեկատվական հոսքերը, հաքերական հարձակումները, ծանրաբեռվեցին տեղեկատվական ենթակառուցվածքները: Զգացմունքային դրսևորումները սոց ցանցերում և լրատվամիջոցներում որոշակի ազդեցություն ունեցան լրատվության շրջանառության վրա:  Բանախոսը կարևորեց պաշտոնական լրատվության համակարգված տարածումն ու արագ արձագանքելը, զգուշավորությունն ու տեղեկատվությունը ստուգելու սկզբունքայնության կիրառումը:

Վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Բանախոսները պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին:

Երեկոյան երիտասարդական հավաքի մասնակիցները դիտեցին ռեժիսոր Վահե Յանի «Արմատներ» ֆիլմը»:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank