Yerevan, 11.November.2025,
00
:
00
BREAKING


ԼՂ բնակչության անվտանգությունը կարող է ապահովվել միայն Ադրբեջանի կազմից դուրս. Սերժ Սարգսյան

POLITICS

Հայաստանն ամենից կարևոր խնդիրը համարում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ արաբական «Ալ-Մայադին» տված հարցազրույցում հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա շեշտել է, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ապրելու իր պատմական հայրենիքում այնքան ժամանակ, ինչքան աշխարհը գոյություն կունենա, «որովհետև իրենք իրենց պատմական հայրենիքում ապրել են հազարամյակներ»:«Այդ անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Նկարագրելով ղարաբաղյան խնդրի ծագումնաբանությունը` Սերժ Սարգսյանը հիշատակել է, որ երբ 1988թ. Ստեփանակերտում հայ բնակչությունը դուրս եկավ բողոքի ցույցի, պահանջը միացումն էր, այսինքն` միանալ մայր Հայաստանին: «Սովետական միության փլուզման հետ կապված զուտ իրավական տեսակետից շատ ճշգրիտ լինելու պահանջից ելնելով` Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց ինքնորոշվելու և անկախ պետություն դառնալու օրակարգով: Անշուշտ, առաջին հերթին կամքը Լեռնային Ղարաբաղում ապրողներինն է, թե նրանք ինչպես կուզենան ապրել, ինչպիսի կարգավիճակով կուզենան ապրել` լինել անկախ պետություն, թե միացած լինել ՀՀ-ին»,- ասել է նախագահը:

«Որևէ մեկի համար հիմա կասկած չկա` եթե ինչ-որ մի չար կատակով Ղարաբաղը գոնե մեկ օր հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Այնպես որ ամենակարևորն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից: Մենք կողմնակից ենք նրան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը որոշի իր վերջնական կարգավիճակը` այնպես, ինչպես ամբողջ աշխարհում տեղի է ունենում: Եթե այդ իրավունքը հարգելի չլիներ, եթե այդ իրավունքն ամենահիմնական իրավունքներից մեկը չլիներ, այսօր երևի ՄԱԿ-ը բաղկացած կլիներ 50, 60, 70 երկրներից, և տասնամյակների ընթացքում ակախացվող երկրները ՄԱԿ-ի անդամ չէին դառնա: Նույն Ադրբեջանն այսօր անկախ երկիր չէր լինի, նույն Հայաստանն այսօր անկախ երկիր չէր լինի, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանն անկախացան Սովետական միության փլուզման հետևանքով նաև»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` հենց սա է ամենահիմնական խնդիրը, որը Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա. «այդ մարդկանց որևէ կերպ հնարավոր չէ պահել Ադրբեջանի կազմում»:

«Որոշիչը հետևյալ փաստն է. Լեռնային Ղարաբաղում հազարամյակներով ապրել են հայեր, և երբեք Ղարաբաղն Ադրբեջանի մաս չի եղել: Կուսակցական մարմնի` Կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշմամբ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, չունենալով Ադրբեջանի հետ որևէ ընդհանրություն»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նա համեմատական է անցկացրել նաև Նախիջևանի իրավիճակի հետ` հիշեցնելով, որ Ադրբեջանին միացումից հետո Նախիջևանում մեկ հայ չի մնացել, ամբողջովին հայաթափվել է, իսկ հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջովին ոչնացվել է: «Մի քանի տարի առաջ մի քանի հազար խաչքարեր փշրվեցին, ջարդվեցին բոլորի աչքի առաջ, և ոչ մեկը, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն չկարողացավ այդ հանցագործությունը կանխել: Լեռնային Ղարաբաղում սկսած 1921թ-ից այդ մտքի հետ մարդիկ ուղղակի չեն համակերպվել»,- նկատել է Հայաստանի նախագահը:

Նրա խոսքով` նույնիսկ եթե հիմա ամբողջ աշխարհը միավորվի և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզի, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, դա անհնարին կլինի, նրանք չեն համաձայնի: «Խոսքս ուժի մասին չէ, որովհետև ցանկացած գերտերություն կամ միջազգային կառույց կարող է ուժով այս խնդիրը լուծել: Ասելս հետևյալն է` կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, կարելի է ցանկացած բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում` անհնար է»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը: 

Ucom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection