Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Գալու է ժամանակ, երբ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանության փաստը. Սերժ Սարգսյան

SOCIETY

Հայոց ցեղասպանության իրականացման համար հայերը չեն մեղադրում թուրք ժողովրդին, մեղադրում են այն իշխանություններին, ովքեր ամբողջ պետական ապարատը լծեցին հայերին բնաջնջելու գործին: Այս մասին արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես վերջերս հնարավորություն ունեցա շփվելու գերմանական լրատվամիջոցների հետ և  նրանց ասացի, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Գերմանիայի օրինակը շատ ազդեցիկ է. նա փաստորեն Թուրքիային ասաց` արա այնպես, ինչպես արել եմ ես և դրանից չես տուժի: Գերմանացիները, ճանաչելով Հոլոքոստը, դրանից բնավ չեն տուժել, նրանք շատ սթափ նայել են ու առերեսվել սեփական պատմության հետ և հաղթող են դուրս եկել: Նրանց վրա իրենց պատմությունը ճնշում չի գործադրում, մինչդեռ հիմա թուրքերն իրենց պատմության ճնշման տակ են:

Բոլոր ժողովուրդներն էլ գնահատում են իրենց պատմությունը, բայց հայտնի է, որ պատմության ընթացքում լինում են առաջնորդներ, իշխանություններ, ովքեր ժողովրդին սխալ ճանապարհով են տանում: Երբ, ի վերջո, տվյալ ժողովրդի, ազգի կողմից դա գնահատում է սթափ ու օբյեկտիվ, ապա այդ ճնշումը վերանում է: Իսկ հիմա թուրքերն ի՞նչ են ասում, նրանք ասում են` թուրք ժողովուրդն այն ժողովուրդը չէ, որ ի վիճակի լինի ցեղասպանություն իրագործել: Բայց մենք չենք ասում, որ դա թուրք ժողովուրդն է իրականացրել, մենք չենք մեղադրում թուրք ժողովրդին, մենք մեղադրում ենք այն իշխանութ յուններին, ովքեր ամբողջ պետական ապարատը լծեցին հայերին բնաջնջելու գործին: Հիմա էլ մենք թուրք ժողովրդին չենք մեղադրում, մեղադրում ենք այսօր նրանց, ովքեր ժխտում են, մենք ժխտողականությունն ենք դատապարտում: Որևէ մեկն ինձնից մի թթու խոսք երբեք չի լսել թուրք ժողովրդի մասին»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ կգա ժամանակ, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Գիտեք, կարծում եմ գալու է ժամանակը, երբ Թուրքիայի իշխանությունները շատ հանգիստ են արձագանքելու այս փաստին, որովհետև եթե մի քիչ հետ նայելու լինենք, կտեսնենք, որ 5, 7, 10 տարի առաջ բոլորովին այլ կերպ էին արձագանքները, իսկ հիմա` այլ: 10 տարի առաջ որևէ մեկը չէր պատկերացնում, որ Ստամբուլում կամ Անկարայում Ցեղասպանության տարելիցի օրը թուրքերը կարող են դուրս գալ փողոց և համերաշխություն հայտնել հայերի հետ: Հիմա կան այդ փաստերը, և դրանից չես կարող փախչել: Գա լու է ժամանակ, որ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանության փաստը»,- ասել է ՀՀ Նախագահը:

Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարություններին թուրքական կողմից հնչեցված արձագանքներին` փաստելով, որ թուրքական իշխանավորներն այդպես են արձագանքում բոլոր այն երկրների գործողություններին, որոնք ուղղված են Ցեղասպանության ճանաչմանը:

«Մեզ համար զարմանալի ոչինչ չկա: Շատերը տարակուսանք են հայտնում, թե ինչու Պապը շեշտեց այդ հանգամանքը, արտաբերեց «ցեղասպանություն» բառը: Բայց եթե քաղաքական կամ հոգևոր գործիչը կամ ընդհանրապես մարդը, ով ունի համոզմունքը, իր պատկերացնումներն իրերի ու իրադարձությունների վերաբերյալ, ապա ինչո՞ւ նա պետք է դրանք ինչ-որ դեպքերում պահի, ինչու չպետք է ասի: Առավել ևս, որ անցյալ տարի Վատիկանում տեղի ունեցած պատարագից ընդամենը շաբաթներ անց որոշ մարդիկ սկսեցին շահարկել, թե իբր Պապը փոխել է իր վերաբերմունքն ու չի արտաբերի «ցեղասպանությ ուն» բառը: Կարծում եմ` Պապն այն մարդկանց թվին չի պատկանում, ովքեր ինչ-որ ճնշումների պարագայում կարող են փոխել իրենք համոզմունքը: Պապը դեռևս հոգևոր առաջնորդ էր Արգենտինայում, երբ բազմիցս Ցեղասպանություն է ասել, տասնամյակներ շարունակ շփվել է այն մարդկանց հետ, ովքեր մազապուրծ են եղել Ցեղասպանությունից կամ նրանց զավակներն են: Ինչպե՞ս կարող էր նա այլ կերպ վարվել»,- ասել է ՀՀ Նախագահը: 

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia