ՕՊԵԿ–ը բարձրացրել է Ռուսաստանում նավթի հանքահանման կանխատեսումները
INTERNATIONAL NEWSՕՊԵԿ–ն իր հունիսյան զեկույցում օրական 10 հազար բարելով բարձրացրել է Ռուսաստանում նավթի հանքահանման մակարդակի կանխատեսումները՝ հասցնելով օրական 10.98 բարելի, ինչը 2015-ի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ՝ 140 հազար բարելով շատ է։
ՕՊԵԿ–ը Ռուսաստանում ս.թ. երկրորդ եռամսյակում նավթի հանքահանման մակարդակը գնահատում է օրական 11.03 մլն բարել, ինչը 40 հազար բարելով ավելի է, քան առաջին եռամսյակում։ Նավթամթերքի ընդհանուր ծավալը երկրորդ եռամսյակի արդյունքում օրական 200 հազար բարելով աճել է՝ ի համեմատ անցյալ տարվա ցուցանիշների։
ՕՊԵԿ գնահատականներով՝ 2016-ին Ռուսաստանում հետընթացը կշարունակվի, իսկ ՀՆԱ անկումը կկազմի 1.1 տոկոս, փոխանցում է Gazeta–ն։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



