Նա իրավունք չուներ, եթե պետք լինի, դատի էլ կտամ. Ջուս
LIFELife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Ջուսը բազմիցս է իր հարցազրույցներում նշել, որ պատրաստվում է իր «No fashion» տեսահոլովակին, սակայն այն անընդհատ ինչ-ինչ պատճառներով ուշանում էր: Եվ ահա հունիսի 9-ին՝ Ջուսի ծննդյան օրը, տեսահոլովակի ռեժիսոր Տիգրան Արյանն իր ֆեսյբուքյան էջում հրապարակեց սպասված տեսահոլովակը՝ այդպիսով շնորհավորելով երգչուհու ծննդյան օրը: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ սա Ջուսի խոսքով ծուղակ էր: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին մանրամասն պատմել է այս պատմության անհայտ էջերի մասին, ավելին՝ Ջուսը մտածում է ռեժիսորին դատի տալու մասին.
«Նախ պետք է ասեմ, որ ամիսներ առաջ Տիգրան Արյան անունով անհայտ ռեժիսորն ինձ հետ կապ հաստատեց ու ասաց, որ ուզում է ինձ հետ աշխատել, ու քանի որ ես ունեի Գուժի գրած ու գործիաքավորած «No fashion» երգը, որի հիման վրա անպայման տեսահոլովակ էի ուզում նկարահանել, ուստի որոշեցի վստահել Տիգրանին ու այդ երգի տեսահոլովակի համար իր հետ աշխատել: Տիգրանը զբաղվել է ոչ միայն ռեժիսորությամբ, այլեւ պրոդյուսինգով: Մենք ի սկզբանե ունեինք պայմանավորվածություն՝ ծախսերի մեծ մասն ինքն է կատարում, իսկ PR-ով զբաղվում եմ ես, դե իսկ ոլորտում շատերը գիտեն, որ PR-ը եւս ծախսատար է: Տիգրանը պատրաստի տեսահոլովակը ինձ պետք է տար մայիսին, բայց չհասցրեց, քանի որ անիմացիոն լուծումները դժվար էին կարճ ժամանակում իրականացնել»,- պատմեց Ջուսն ու խոսեց իրեն անհանգստացնող խնդրից.
«Տեսահոլովակի նկարահանման հրապարակում ես իմացա, որ Տիգրանը մտադրություն ունի կրճատել երգն ու 3.30 րոպեանոց կատարումը դարձնել 2.50 րոպե: Իհարկե, այդ ժամանակ ես ընդիմացա ու նշեցի, որ ոչ մի դեպքում նման բան չանի, որ դա խախտում է Գուժի հեղինակային իրավունքներն ու ինքս էլ չեմ ուզում, որ երգի հիթային կրկներգները դուրս գան: Ի վերջո, ժամանակ անց չկրճատված տարբերակով նա կիսատ մոնտաժված տեսահոլովակը հեռախոսով ուղարկեց ինձ, բայց ավելի ուշ ինքնասածի հրապարակեց կրճատված տարբերակով տեսահոլովակը՝ առանց իմ իմացության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



