«Forbes»-ը կազմել է 2015 թվականին ամենաշատ եկամուտ ունեցած հայտնի մարդկանց ցուցակը
SOCIETYՀեղինակավոր «Forbes» պարբերականը կազմել է 2015 թվականին աշխարհում ամենաշատ եկամուտ ունեցած հայտնի մարդկանց ցուցակը: Վկայակոչելով «Forbes»-ը, հաղորդում է, որ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է տարվա 5 ամենահարուստ հայտնիներ ի ցուցակում: 2015 թվականին «Ռեալի» հարձակվողը 88 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել: 31-ամյա ֆուտբոլիստը 4-րդ հորիզոնականը կիսում է ամերիկացի հաղորդավար Ֆիլ Մաքգորի հետ: Ամենահարուստ հայտնիների ցուցակը գխավորում է երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը հարստացել է 170 միլիոն դոլարով:
Լավագույն տասնյակում է նաև «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի եկամուտը կազմել է 81.5 միլիոն դոլար: Ցուցակում են նաև Լեբրոն Ջեյմս, թենիսիստներ` Ռոջեր Ֆեդերերը և Նովակ Ջոկովիչը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



