Հարդենը երկարաձգել է «Հյուսթոն Ռոքետս»-ի հետ պայմանագրի ժամկետը
SPORT«Հյուսթոն Ռոքետս»-ի առաջատար Ջեյմս Հարդենը երկարաձգել է թիմի հետ պայմանագրի ժամկետը: Գալիք մրցաշրջանում Հարդենի աշխատավարձը կկազմի 26,5 միլիոն դոլար: Եթե ամերիկացի բասկետբոլիստը որոշի ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Հյուսթոն Ռոքետս»-ում, ապա 2-րդ տարվա համար կստանա 28,3 միլիոն դոլար: Ամեն հաջորդ մրցաշրջանի համար գումարÕ ¨ ավելի է ավելանալու, և վերջում՝ պայմանագրով նախատեսված 2020 թվականի ավարտին, բասկետբոլիստը ընդհանուր առմամբ վաստակած կլինի 118 միլիոն դոլար:
Տեղեկությունը հայտնում է «Հյուսթոն Ռոքետս»-ի պաշտոնական կայքը:
Բասկետբոլիստը խոստովանել է, որ երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Հյուսթոն Ռոքետս»-ի հետ անհնարինն իրականություն դարձնելու և բասկետբոլի ազգային ասոցիացիայում հաջողության հասնելու համար:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



