Քերին կժամանի Մոսկվա քննարկելու Սիրիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ կայցելի Մոսկվա, հաղորդել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Հուլիսի 14-ի երեկոյան նա (Քերին) կմեկնի Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի ռուսաստանցի բարձրաստիճան անձանց հետ՝ քննարկելու համար Սիրայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի եւ այլ հարցեր»,- ճեպազրույցում հայտարարել Է Քիրբին:
Ռուսաստանի արտգործնախարարությունում հավաստել են, որ Քերին կժամանի Մոսկվա:
Քերիի այցը Ռուսաստան կկայանա հուլիսի 14 – 15-ը ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական շրջագայության շրջանակներում, ասված Է Պետդեպի մամուլի տեղեկագրում:
Ուղեւորության ընթացքում Քերին նաեւ կայցելի Փարիզ, Լյուքսեմբուրգ եւ Լոնդոն, իսկ Բրյուսելում կհանդիպի Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ-ի արտաքին գործերի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ՝ «քննարկելու համար արտաքին քաղաքականության հանգուցային առաջնահերթությունները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



