Ֆրանսիայի դեսպան. ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ուղղված չէր Ռուսաստանի դեմ
INTERNATIONAL NEWSՄենք չենք կիսում կարծիքը, թե Վարշավայում վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ուղղված է եղել ռուսաստանի դեմ: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շերպանտիեն:
«Որեւէ հիմք չեմ տեսնում նման ենթադրություն անելու համար: ՆԱՏՕ-ն անվտանգության հարցերի կազմակերպություն է: Եվրոպական անվտանգությունը պահանջում է բանակցություններ վարել բոլոր գործընկերների, այդ թվում Ռուսաստանի հետ: Կան ընդհանուր մարտահրավերներ՝ ահաբեկչություն, ծայրահեղականություն, թրաֆիքինգի բոլոր տեսակները, որոնք սպառնում են բոլոր երկրների հասարակություններին: Այդ ամենի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր»,-ասել է դեսպանը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



