Մեծ Բրիտանիան կին վարչապետ կունենա
INTERNATIONAL NEWSԹերեզա Մեյը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետն է: Ավելի կոնկրետ, նա վարչապետ կդառնա վաղը՝ հուլիսի 13-ին, երբ գործող վարչապետը՝ Դևիդ Քեմերոնը, վերջնականապես կթողնի իր զբաղեցրած պաշտոնը եւ իշխող կուսակցությունը ստիպված կլինի ընտրելու նոր ղեկավար:
Ինչպես տեղեկանում ենք medusa.io կայքից, առանձնապես ընտրելու բան էլ չկա՝ Թերեզա Մեյի միակ հակառակորդը՝ Էներգետիկայի նախարար Անդրեա Լեդսոմը երեկ հանել է իր թեկնածությունը:
Այս պահին Թերեզա Մեյը զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը:
Նշենք, որ արդեն այսօր Վիքիպեդիայի անգլերեն տարբերակում Թերեզա Մեյի կենսագրականը ներկայացնող հոդվածում 60-ամյա քաղաքական գործիչն արդեն իսկ ներկայացվում է որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ: Իսկ վերջին թարմացումն իր էջում կատարվել է այսօր առավոտյան՝ ժամը 07.30-ին: Միաժամանակ, վերջինիս էջում նշված է, որ այդ պաշտոնը նա կսկսի զբաղեցնել հուլիսի 13-ից:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



