Բրիտանացի ուսանողուհին Nestle-ից պահանջել է ցմահ իրեն մատակարարել KitKat
PHOTOԲրիտանացի ուսանողուհի Սաիմա Ահմադը Nestle-ից պահանջել է մինչև կյանքի վերջը իրեն մատակարարել KitKat շոկոլադի բատոններ, քանի որ իր կողմից գնված 8 փաթեթներից և ոչ մեկում վաֆլի չի եղել: Միայն դատարկ շոկոլադ։ Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:
Լոնդոնի Քինգս քոլեջի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի 20-ամյա ուսանողուհու խոսքով՝ նա անցյալ տարվա դեկտեմբերին 2 ֆունտ ստերլինգով ձեռք է բերել անորակ շոկոլադների փաթեթ: Ահմադը նշել է, որ միայն KitKat-ում են գովազդում «շոկոլադի և վաֆլիի եզակի համադրություն», ինչի երկրպագուն է ինքը:
Նա նշել է, որ ինքը «կորցրել է հավատը Nestle-ի հանդեպ և կրել ֆինանսական ու բարոյական վնաս»՝ սպառնալով իր պահանջները չկատարելու դեպքում դիմել «իրավաբանական միջոցների»:


1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



