Անդրեա Լեդսոմը դուրս է գալիս վարչապետի մրցապայքարից. Թերեզա Մեյը` Մեծ Բրիտանիայի վարչապետ
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն այսօր սկսել է իր նախընտրական քարոզարշավը` խոստանալով ծառայեցնել կուսակցությունը հասարակ ժողովրդին: Սակայն Բիրմինգեմում կուսակցության անդամների առջև իր ելույթի ժամանակ նրա մրցակից Անդրեա Լեդսոնը հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը` հօգում Թերեզա Մեյի, ով այդ կերպ մնում է Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության առաջնորդի, հետևաբար նաև երկրի վարչապետի միակ թեկնածուն: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
««Brexit», ուրեմն «Brexit»: Մենք այն կդարձնենք հաջողված»,- նշել է նա` ելույթ ունենալով Պահպանողական կուսակցության անդամների առջև: Հայտնի է, որ Մեյը ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հանրաքվեից առաջ հանդես էր գալիս ստատուս քվոյի դիրքերից, բայց առանձնապես աչքի չէր ընկնում:
Թերեզա Մեյի ելույթի հիմնական ուղերձն այն էր, որ կառավարությունը պետք է զբաղվի անհավասարության խնդիրներով և վերականգնի վստահությունը քաղաքականության հանդեպ:
Թերեզա Մեյը առաջ է քաշել երեք հիմնական խնդիրներ, որոնք կդրվեն կառավարության առջև, եթե նա ղեկավարի այն. նոր առաջնորդ+երկրի նոր տեսլական=նոր տեղ աշխարհում:



