Կիեւը ցանկանում է Արեւելյան գործընկերության երկրների հետ միասնական տնտեսական տարածք ստեղծել
INTERNATIONAL NEWSՈւկրաինան Արեւելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միասնական տնտեսական տարածք ստեղծելու հարցով քննարկումներ է նախաձեռնելու: ՌԲԿ-Ուկրաինայի փոխանցմամբ՝ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում անցկացված 7-րդ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը:
«Ես այսօր միասնական տնտեսական տարածքի ստեղծման շուրջ քննարկումներ սկսելու հնարավորության հարց բարձրացրեցի»,- հայտարարել է Կլիմկինը:
Նրա խոսքով, Արեւելյան գործընկերությունը պետք է անդամ յուրաքանչյուր պետության համար գործիքների արդյունավետ հավաքածու լինի:
Ըստ Ուկրնֆորմի, ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ Արեւելյան գործընկերության վեց երկրներին միավորում է շուրջ 70 միլիոնանոց պոտենցիալ օգտատերերի շուկան, որոնք կարող են գործել խաղի եվրոպական կանոններին համապատասխան՝ իրենց պետությունների օգտին:



