Բենզեման շնորհավորել է Ռոնալդուին և Պեպեին
SPORTՖրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման «Ռեալում» իր թիմակիցներ Կրիշտիանու Ռոնալդուին և Պեպեին շնորհավորել է Պորտուգալիայի հավաքականի կազմում չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Ֆրանսիա եզրափակիչ խաղում Պորտուգալիան հաղթեց Էդերի խփած միակ գոլի շնորհիվ։
«Հիասթափված եմ մեր հավաքականի պարտության պատճառով, բայց տղաներն արեցին այն ամենը, ինչ կարող էին։ Շնորհավում եմ Պորտուգալիային և ընկերներիս՝ Ռոնալդուին և Պեպեին»,-գրել է Բենզեման «Twitter»-ի իր պաշտոնական էջում։
Կարիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքական չէր հրավիրվել «Լիոնի» պաշտպան Մաթյո Վալբուենայի դեմ շանտաժի առթիվ հարուցված գործին մասնակցության համար։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



