Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Արայանը՝ հուլիսի 28-ի ցուցահանդեսի և մեծ անակնկալի մասին

LIFE

Aysor.am-ը գրում է.

Հուլիսի 28-ին ժամը 17:00-ին Նկարիչների միության շենքում տեղի կունենա Կարեն Արայանի նկարների՝ «Ազատ եղեք» խորագրով անհատական ցուցահանդես-վաճառքը: Այցելուները նկարներին ծանոթանալու և դրանք ձեռք բերելու հնարավորություն կունենան 4 օր՝ մինչև հուլիսի 31-ը: Թեմայի շրջանակներում կցուցադրվեն թվով 16 նկարներ, նաև՝ գործեր այլ թեմայի մեջ և գրաֆիկական աշխատանքներ:

«Ազատ եղեք» խորագիրը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական ազատության մասին է, իր մեջ չի ներառում ո՛չ հակապետական, ո՛չ հակակրոնական մոտեցում: «Սա ավելի շատ մարդու էության մասին է, որը ծնված օրվանից ընկնում է ինչ-որ կապանքների մեջ. քեզ տալիս են անուն-ազգանուն՝ աշխարհդ նեղանում է, ցույց են տալիս քո ծնված երկրի սահմանն ու որոշում՝ դա է հայրենիքդ… Իմ նկարների ասելիքն այն է, որ մարդու հայրենիքը մոլորակն է, ոչ-թե ինչ-որ մեկի գծած տարածքը: Կրոնն էլ տիեզերական երևույթ է… Հենց այս ազատության մասին է խոսքը», -Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Կարեն Արայանը:

Նկարիչը նկատեց՝ մինչ ցուցահանդեսը շատերին կարող է թվալ, թե օրենքը բոլորի համար է, ցուցահանդեսից հետո նկարները ճիշտ ընկալողները կհասկանան՝ ո՛չ թե օրենքն է բոլորի համար, այլ՝ ազատությունը:

Ցուցահանդեսին հրավիրված հատուկ հյուրերի առումով նկարիչն ընդգծեց. «Բոլոր նրանք, ովքեր ժամանակ կգտնեն այնտեղ գալու ու իմ ներաշխարհի մի մասին ծանոթանալու՝ կլինեն իմ հատուկ հյուրերը»:

Ի դեպ, ցուցահանդեսի մեկնարկին՝ ցուցահանդեսից դուրս, անակնկալ է սպասվում, որի մասին մեր զրուցակիցը նախընտրեց լռել:

Կարեն Արայանի անդրանիկ ցուցահանդեսը 7 տարի առաջ է եղել՝ 2009 թվականի մայիս ամսին: Շնորհիվ համացանցի՝ շատերը նրան ճանաչում են որպես հայտնի մարդկանց դիմանկարներ պատկերող նկարիչ: «Անկեղծ ասած՝ ես դիմանկար նկարում եմ կա՛մ իմ հաճույքի համար, կա՛մ պատվերով: Դրանք հատուկ ցուցահանդեսի համար չեն արվում: Թեև ինձ մոտ եղած դիմանկարները կցուցադրվեն ցուցահանդեսին», - խոստովանեց վերջինս:

Կախված նկարների չափսերից և նրանց վրա կատարված աշխատանքներից՝ ցուցահանդեսում ընդգրկված նկարների գինը կտատանվի 100 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամը: Հարցին, թե դա որքանո՞վ է հարմար թեկուզև արվեստասեր, բայց հայաստանյան հասարակության գրպանին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Նկարներիս գնորդները հիմնականում արտերկրից են: Հուսամ՝ հայաստանյան հասարակությունն էլ արվեստս կգնահատի»:

Սովորաբար, նկարիչները դժվարությամբ են բաժանվում իրենց կատարած աշխատանքներից, նույնիսկ, երբեմն հենց միայն դրանից ելնելով, հրաժարվում են վաճառել: «Եթե իմ անունը նկարի վրա մնում է, ինքն իմ մեջ միշտ կա՝ էլ բաժանվելը ո՞րն է: Ես դա համարում եմ կիսվել»:

Կարեն Արայանը համացանցում գրանցված է Բարոն Կարեն Արայան անվամբ: Որտեղից է գալիս «Բարոն» կեղծանունը և արդյոք նկարների տակ ևս այդպես է ստորագրում հարցին Aysor.am-ի զրուցակիցը պատասխանեց.

«13-14 տարի առաջ Ռուսաստանում հյուրընկալվեցի գնչուներին ու նրանք ինձ «Բարոն» կոչեցին: Հետագայում էլ շարունակեցին ինձ այդպես դիմել, ես էլ իրենց համար նկար նկարեցի ու տակը ստորագրեցի «Baron»: Այդպես էլ այդ կեղծանունն ինձ հետ մնաց», - եզրափակեց նա:

 Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers