Պարույր Հայրիկյանն Ազատության հրապարակում հավաք կացնկացնի
POLITICSԱզգային Ինքնորոշում Միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտ էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ հուլիսի 22-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի հուլիսի 11-ի որոշմամբ Ազգային Ինքնորոշում Միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի կողմից հուլիսի 22-ին ժ.18.00-19.30-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում հավաքի անցկացումն ընդունվել է ի գիտություն։
Սակայն սահմանվել է սահմանափակում նույն օրը ժ.19.30-20.30-ն ընկած ժամանակահտվածում Մաշտոցի պողոտա–Սայաթ-Նովայի պողոտա-Բաղրամյան պողոտա /մինչեւ Պռոշյան փողոց/ երթուղով երթ անցկացնելու վայրի նկատմամբ՝ առաջարկելով երթն անցկացնել Ազատության հրապարակ- Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



