Հղիության վերջին ամսում գտնվող Մեգան Ֆոքսը և իր ամուսին Բրայան Օսթինը իրենց երկու որդիների հետ Մալիբույում
LIFEԵրրորդ բալիկին սպասող դերասանուհի Մեգան Ֆոքսը և նրա ամուսին Բրայան Օսթինը իրենց երկու որդիների՝ 2-ամյա Բոդհիի և 3-ամյա Նոյի հետ դուրս էին եկել զբոսնելու: 30-ամյա դերասանուհին ծածկել էր իր մեծ փորիկը գեղեցիկ սև մաքսի զգեստով:
Մեգանի հայր Ֆրանկլին Ֆոքսը հայտնել է, որ դերասանուհին կրկին տղա է ունենալու: Հարցազրույցի ժամանակ Մեգանի հայրն ասել է. «Ես չեմ հավատում, որ աղջիկս երրորդ տղան է ունենալու:»
Մեգանի և նրա ամուսնու միջև հարաբերությունները կարծես թե արդեն հարթվել են: Զույգը վերջին տարիների ընթացքում հասցրել է մի քանի անգամ բաժանվել և միանալ, և արդեն մեկ տարի է, ինչ նրանք ամուսնալուծության գործընթացի մեջ են: Այնուամենայնիվ, դերասանուհու հայրը պնդում է, որ Մեգանը և Բրայանը հիմա միասին են և շատ երջանիկ:
Հավելենք, որ Մեգանի ամուսին Բրայանը իր առաջին ամուսնությունից ունի 14-ամյա որդի:




Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



