«Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի մասնակիցներն այցելել են «Սինոփսիս Արմենիա» և «ԲեթԿոնստրակտ»
SOCIETYՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ և ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ կազմակերպված «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի մասնակիցներն հուլիսի 11-ին այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հավաքի մասնակիցներին ողջունեց ընկերությանգլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա մասնավորապես նշեց. «Շատ կարևորհյուրեր եք մեր համար: Սիրովկծանոթացնեմ մեր կազմակերպությանգործունեությանը: Համոզված եմ, որձեզնից շատերը ոլորտի լավագույնմասնագետներ կդառնան, Հայաստանը ճանաչելի կդարձնեն աշխարհին: Մեր հիմնական առավելությունըմարդկային կապիտալն է, մեծ պոտենցիալը: Մեր ոլորտի գործունեության համար սահմանները չեն կարողխոչընդոտ լինել: «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 2004թ: Այդ ժամանակվանիցսկսած` Սինոփսիս Արմենիան դարձել է «Սինոփսիս» ընկերության կարևորագույն մասնաճյուղերց մեկը: Այսօր այնամենամեծ ՏՏ-ընկերությունն է Հայաստանում: Ընկերությունը համաշխարհային էլեկտրոնային շուկանհամալրում է ծրագրայի ն ապահովման, համակարգերի, կիսահաղորդչային մտավոր սեփականության ևծառայությունների նորարարություններով»:
Երիտասասարդները ծանոթացան կազմակերպության հաջողության պատմությանը, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում զարգացման համաշխարհային միտումներին և մարտահրավերներին, շրջայց կատարեցին նաև ընկերության ուսումնական դեպարտամենտում:
Այնուհետև հավաքի մասնակիցները այցելեցին «ԲեթԿոնստրակտ»



