Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ քննչական կոմիտեում ներդրվել է քրեական գործերի վարույթների էլեկտրոնային արխիվացման համակարգ

SOCIETY

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հուլիսի 11-ին ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգի շնորհանդեսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգի տեխնիկական հնարավորությունները ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը։

«Տեղեկատվական այս բազաների ստեղծումը միտված է օգնելու քննիչներին՝ բարձրացնել քննության որակը, հնարավորինս արագ ստանալ քննության համար անհրաժեշտ տեղեկությունը, ինչն իր հերթին կնպաստի նախաքննության ժամկետների կրճատմանը,- ասաց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ ավելացնելով,- Ապրել տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում և չօգտվել տեխնիկական այդ միջոցներից՝ նշանակում է ճահճանալ»։

Մշակվող շտեմարանները հնարավորություն կտան՝ համապարփակ տեղեկություն ստանալ վարույթներով ներգրավված անձանց վերաբերյալ։

Նախապատմությունը և առկա խնդիրները

Մինչև ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումը՝ ավանդական արխիվացման համակարգի գործողության պայմաններում, արխիվացված կարճված քրեական գործերի պահպանման ժամկետը լրանալուց հետո դրանք ոչնչացվել են: Մինչդեռ հայտնի է, որ քրեական արդարադատության համակարգում առկա են նոր երևան եկած հանգամանքներ, որոնց պայմաններում անհրաժեշտություն է առաջանում վերանայել կարճված գործերի վարույթը:

Երկրորդ՝ կարճված քրեական գործերն արխիվացնելիս որևէ էական տվյալի հաշվառում չի իրականացվել: Բացակայել է նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների, դատարան ուղարկված գործերի հաշվառման համակարգը:

Երրորդ՝ տարիների ընթացքում արխիվացված քրեական գործերի քանակն ավելանալու պայմաններում գործնականում առաջացել է նաեւ մեծածավալ քրեական գործերը պահելու հարցը:

Առկա խնդիրները լուծելուն ուղղված միջոցառումներ

ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումից հետո ձեռնարկվեցին վերը նշված խնդիրները լուծելուն ուղղված գործուն քայլեր:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվ հանձնվող կարճված քրեական գործերի վարույթների կանոնակարգված հաշվառումը վարելու համար անհրաժեշտություն առաջացավ ստեղծել էլեկտրոնային հաշվառման համակարգ՝ առկա խնդիրները վեր հանելու և լուծման արդյունավետ ուղիներ ներկայացնելու համար:

Մշակվեց և հետագայում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 11.04.2016թ. թիվ 20-Լ հրամանով հաստատվեց  կարճված քրեական գործերի արխիվացման տեղեկատվական քարտը, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

1. Քրեական գործի հարուցման հոդվածը և ամսաթիվը

2. Հանցագործության մասին հաղորդում տվող անձի կամ անձանց, տուժողի, մեղադրյալի, կասկածյալի տվյալները

3. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայության դեպքում տվյալ անձի կամ անձանց տվյալները

4.Քրեական գործը հարուցող և քրեական գործի վարույթը կարճող մարմնի, ստորաբաժանման  անվանումը

5.Կարճման հիմքը (հոդվածը և ամսաթիվը)

Այսպիսով՝ արխիվացված քրեական գործերի էլեկտրոնային հաշվառման և տեղեկատվական-որոնողական համակարգում արտացոլվում են հետևյալ տվյալները՝ հանցագործության մասին հաղորդում տվող անձի, տուժողի, մեղադրյալի, կասկածյալի, քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայության դեպքում տվյալ անձի կամ անձանց տվյալները։

Տեղեկատվական բազան հարստացնելու նպատակով այժմ իրականցվում է դատարան ուղղարկված քրեական գործերի հաշվառում, որը նույնպես ընդգրկվում է էլեկտրոնային հաշվառման համակարգում:

2016թ. հունվարից ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բոլոր ստորաբաժանումներում, ԱՄՆ դեսպանատան տեխնիկական աջակցությամբ, ներդրվեց քրեական գործերի թվայնացման համակարգ, որը կոռուպցիոն և համակարգային մի շարք խնդիրներ լուծելուց զատ հնարավորություն տվեց ստեղծել կապ` կարճված և թվայնացված քրեական գործերի և արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգի միջև: Ներկայումս արխիվացված քրեական գործերի էլեկտրոնային հաշվառման և տեղեկատվական-որոնողական համակարգում ներբեռնվում են թվայնացված և վարույթը կարճված քրեական գործերը, ինչը հնարավորություն կտա վար ույթն իրականացնող մարմնին, ուսումնասիրելով թվայնացված քրեական գործը, առավել ամբողջական տեղեկություն ունենալ կոնկրետ անձի վարքաբանական և հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ և դրա հիման վրա որոշել քննության տակտիկան և մեթոդիկան։

Ընթացքի մեջ է էլեկտրոնային նախաքննության ծրագրի մշակումը, որը նախատեսվում է ավարտել 2016 թվականի աշնանը։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank