Վրաստանի նախագահը ռուս-վրացական հարաբերությունների ապագայի մասին
INTERNATIONAL NEWSԱպագայում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կլիեն երկու երկրների շահերից ելնող փոխհարաբերություններ, կարծում Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Մենք կունենանք երկխոսություն, բայց ուղղված ոչ թե որեւիցե մեկի դեմ, այլ որը ելնում Է ինչպես Վրաստանի, այնպես Էլ Ռուսաստանի շահերից: Ես չեմ ասում, թե դա տեղի կունենա այօր, բայց մենք կայունորեն ուժեղացնում ենք մեր երկիրն այդ ուղղությամբ»,- հայտարարել Է Մարգվելաշվիլին:
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության համար ի դեմս Վրաստանի կարեւոր Է ունենալ կայունորեն ուժեղ հարեւան:
«ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցությունն ուղղված Է ոչ թե որեւԷ մեկի դեմ, այլ դեպի կայունության, տնտեսական եւ Էներգետիկական նախագծերի եւ գործընթացների խորացումը: Դեպի այն բանը, որպեսզի Ռուսաստանի հարավային սահմանները, որպիսին Վրաստանն Է, լինեն ավելի հարուստ, ավելի կայուն: Այդպիսի Վրաստանը վտանգավոր չԷ Ռուսաստանի համար: Եթե ռուսները ռացիոնալ կերպով նայեն այս գործընթացին, ապա այդպիսի Վրաստանի հետ համագործակցությունը եւ բարիդրացիությունը, այն բանից հետո, երբ լուծվեն մեր տարածքային խնդիրները, դրական շատ բան կբերի Ռուսաստանի Դաշնությանը»,- հայտարարել Է Մարգվելաշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:



