ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում դադարեցնելու արյունահեղություը Հարավային Սուդանում
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) Հարավային Սուդանին կոչ Է արել դադարեցնելու ընդհարումները եւ թույլ չտալու, որ բռնությունը տարածվի:
Անվտանգության խորհուրդն իր հայտարարության մեջ դատապարտել Է վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած ընդհարումները, ինչպես նաեւ վրդովմունք Է հայտնել ՄԱԿ-ի օբյեկտների վրա կատարված հարձակումների պատճառով:
Հայտարարության համաձայն՝ անհրաժեշտ Է տարածաշրջան ուղարկել լրացուցիչ խաղաղապահների:
Հուլիսի 8-ի երեկոյան Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում տեղի Է ունեցել փոխհրաձգություն: Զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ բախում Է տեղի ունեցել երկրի նախագահ Սալվա Քիիրի եւ փոխնախագահ Ռիեք Մաչարի զինվորական պահակախմբերի միջեւ: Նրանք վաղեմի քաղաքական հակառակորդներ են:
Դրանից հետո քաղաքում ծայր են առել զինված ընդհարումներ, որոնց ժամանակ օգտագործվել են ծանր սպառազինություն եւ հրետանի: Հուլիսի 9-ի անդորրից հետո հուլիսի 10-ին մարտերը վերստին սկսվել են:
Հուլիսի 8-ից ի վեր Հրավային Սուդանում հարյուրավոր մարդիկ են զոհվել:
Մաչարի ներկայացուցիչը BBC-ին հաղորդել Է, որ երկրում կրկին պատերազմ Է սկսվել:



