Տաշիրցի զոհված երիտասարդները գնացել էին սարի վրա գտնվող Ամենափրկիչ մատուռ ` մոմ վառելու ու տեղ չէին հասել
SOCIETYՍարատովկա գյուղի մոտ 7 երիտասարդների կյանք խլած ողբերգական վթարի զոհերը գնացել էին գյուղի մերձակայքում՝ սարի վրա գտնվող «Ամենափրկիչ» մատուռում մոմ վառելու ու տեղ չէին հասել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Տաշիր» բարեգործական միության Տաշիրի գրասենյակի ղեկավար Աղասի Հովհաննիսյանը.«Աստված մի արասցե, զոհերը կարող էին 7-ի փոխարեն 11-ը լինել, որովհետև իրենց ընկերների պատմածով` հանդիպել են , որոշել են միասին գնալ, հետո այս մյուս խումբն ասել է, որ մենք վերջերս ենք եղել, դուք գնացեք»:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով մահացել են Տաշիր քաղաքի բնակիչներ` Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Գևորգ Արթուրի Պողոսյանը, Արման Հրաչյայի Տոնոյանը, Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հարությունի Բալյանը:
Նրանցից 5-ը Տաշիրի բնակիչներ էին, և մեկը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի վարորդ Հրաչ Տոնոյանի որդին է :
Աղասի Հովհաննիսյանը հայտնեց, որ թեև քաղաքում պաշտոնապես սուգ հայտարարված չէ, փաստացի սուգ է, քաղաքը սգում է:
Նշենք, որ զոհված երիտասարդներից մեկը ՝ Գևորգ Պողոսյանը 2-3 ամիս առաջ էր ամուսնացել:



