Եգիպտացի ուժայինները խափանել են ԻՊ-ի հարձակումը Սինայում. 14 գրոհային սպանվել է
INTERNATIONAL NEWSԵգիպտացի ուժայինները Սինայի թերակղզու հյուսիսում 14 գրոհայինի են ոչնչացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի մասնաճյուղից:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Եգիպտոսի Զինուժի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Սամիրին, ահաբեկիչները, որոնք խոշորագույն հարձակում էին նախապատրաստում, ոչնչացվել են Շեյխ-Զուվեյդ քաղաքի շրջանում:
Նրա խոսքով` հետախուզությունը տեղեկացրել է ծայրահեղականների խմբին հայտնաբերելու մասին, որոնք նախապատրաստվում էին հարձակում իրականացնել ուժային կառույցների անցակետի վրա: Ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ են իրականացվել: 12 գրոհային գերի է ընկել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



