Իսրայելում հնագույն ժողովրդի գերեզման է հայտնաբերվել, որը կարող է բացահայտել աստվածաշնչյան առասպելներից մեկը
SOCIETYԱստվածաշնչի ամենաառեղծվածային ու կարևոր երևույթներից մեկը կարող է շուտով գտնել իր բացատրությունը:
Ինչպես փոխանցում է The Independent-ը` հնագետներն առաջին անգամ գերեզմանոց են հայտնաբերել, որը պատկանել է փղշտացիներին (Պաղեստինի հարավ-արևմտյան մասերում և Իսրայելի մոտակայքում ապրած հին ժողովուրդ): Գերեզմանատանը հուղարկավորված 200 մարդու մնացորդներ են հայտնաբերվել:
Գիտնականների կարծիքով` աստվածաշնչյան ազգի անդամները գուցեև փղշտացիներ չեն եղել` հաշվի առնելով, որ հուղարկավորված մարդկանց կողքին նաև իրենց հետ թաղված զարդեր են հայտնաբերել:
Այժմ մասնագետները հետագա ուսումնասիրություններ պետք է կատարեն, որպեսզի կարողանան լույս սփռել առեղծվածային ժողովրդի պատմության վրա:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
3
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
4
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
5
Spring Promotion at Megamall from Idram&IDBank



