ՆԱՏՕ-ն կենտրոնացել է գոյություն չունեցող սպառնալիքը ճնշելու վրա. ՌԴ ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն իր ջանքերը կենտրոնացրել է «զսպելու» գոյություն չունեցող «սպառնալիքն արևելքից». Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալություն, այդ մասին ասված է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Վարշավայում Դաշինքի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մեկնաբանության մեջ:
«Եվրոպայում խաղաղության ու կայունությանն աջակցելու համար անհրաժեշտ է բոլոր միջազգային խաղացողների պոտենցիալն օգտագործել իրողություններին հակազդելու համար, սակայն Դաշինքն իր ջանքերը կենտրոնացնում է Արևելքից եկող գոյություն չունեցող խնդիրների զսպման համար»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ահաբեկչական աննախադեպ սպառնալիքի ֆոնին ՆԱՏՕ-ի թևերի ամրապնդումը վկայում է Դաշինքի քաղաքականության՝ իրականությունից կտրվելու մասին. ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



