Ճապոնիայի իշխող կուսակցությունը հաղթում է խորհրդարանի վերին պալատի ընտրություններում. էքզիթ-փոլ
INTERNATIONAL NEWSՃապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտրություններում, էքզիթ-փոլի համաձայն, հաղթում է իշխող «Լիբերալ դեմոկրատական» կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի վարչապետ Սինձո Աբեն:
Ինչպես հայտնում է BBC-ն` եթե կուսակցությանը հաջողվի ստանալ վերին պալատի տեղերի 75 տոկոսը, ապա այն կկարողանա փոփոխություններ անել Ճապոնիայի խաղաղասիրական սահմանադրության մեջ:
Ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել ընտրողներին Սինձո Աբեին նման հնարավորություն չընձեռել:
Սինձո Աբեն հույս ունի նաև, որ ընտրողները կաջակցեն իր տնտեսական քաղաքականությանը: Նրա խոսքով` կառավարությանը հավելյալ ժամանակ է պետք բարեփոխումների ծրագիրն ավարտին հասցնելու համար:
Երկրի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցում են 18 և 19 տարեկան քաղաքացիները:
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատում 242 պատգամավոր կա, որոնց կեսը վերընտրվում է երեք տարին մեկ:



